Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են

Ասում են
20.02.2022 | 12:06

Գաղափարը լավ օրից չի ծնվել։ Երկիրը հայտնվել է համատարած ճգնաժամի մեջ, որպիսի պարագայում ստանդարտ լուծումները, մեղմ ասած, պիտանի չեն, ուստի կարծում եմ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խնդրին անդրադարձել է հենց այս ասպեկտով: Իրատեսակա՞ն է, արդյոք, որպեսզի Հանրապետության նախագահի թեկնածուն լիներ Գերաշնորհ Սրբազան Հայրերից:

Այս հարցին պատասխանելիս, կկամենայի ընդգծել, որ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դա կլիներ ստեղծված վիճակին խիստ համահունչ, խորիմաստ, ազգանպաստ լուծում, սակայն, ցավոք, այն իրատեսական չէ, արդեն իսկ ընթացող զարգացումներն են դրա մասին վկայում:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 35794

Մեկնաբանություններ