Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են

Ասում են
24.02.2022 | 10:50

Եթե Հայաստանը մտադիր չէ փոխել իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը և մտադիր է մնալ Ռուսաստանի հետ դաշնակացային հարաբերություններում, ապա Հայաստանի կառավարությունը պետք է միջոցառումներ մշակի՝ ինչպես նվազեցնել պատժամիջոցների ազդեցությունը մեր տնտեսության վրա։

Ակնհայտ է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ազդելու են նաև Հայաստանի տնտեսության վրա։ Բացի այդ, Հայաստանն առհասարակ զրկվելու է Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման տեսլականից և պետք է ապավինի իր ներքին ռեսուրսներին։ Եթե այդ հնարավորությունները բացակայում են, ապա Հայաստանը պետք է կանգնի այն փաստի առաջ, որ հարկավոր է քաղաքական վերադասավորություն, որովհետև այս քաղաքական վերնախավը, այս Ազգային ժողովը, որը ձևավորվել է անցյալ տարվա ընտրություններով, բացառում է Արևմուտքի հետ արդյունավետ աշխատանքը։


Անդրիաս Ղուկասյան

Դիտվել է՝ 33825

Մեկնաբանություններ