Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ինչի վրա կարող են ծախսվել օտարերկրյա ֆինանսական միջոցները

Ինչի վրա կարող են ծախսվել օտարերկրյա ֆինանսական միջոցները
17.03.2023 | 22:17

Երբ դատողություններ ենք անում, թե ինչու են մեր օրերում առանցքային դարձել ու թիրախավորվել օտարերկրյա գործակալների մասին օրենքներ ընդունելու նախաձեռնությունները, նախ, անհրաժեշտ է ելակետ ընդունել առնվազն երկու փաստ՝ ա) օտարերկրյա ֆինանսական աղբյուրներից սնվող 2-3 ՀԿ ունեն անհամեմատ ավելի մեծ միջոցներ, քան քաղաքական կամքի ձևավորման ու արտահայտման համար պատասխանատու բոլոր կուսակցությունները միասին վերցրած, բ) այդ հասարակական կազմակերպությունների նկատմամբ պետական վերահսկողությունը, ավելին՝ վերջիններիս կողմից թափանցիկ հաշվետվություններ ներկայացնեու պահանջները դիտարկվում են իբրև հակաժողովրդավարական միջամտություն, մինչդեռ, նույնը չէ կուսակցությունների պարագայում և այլն: Հուսով եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչի վրա կարող են ծախսվել օտարերկրյա ֆինանսական միջոցները, իսկ եթե կա՝ ապա հետեևեք սույն գրառման արձագանքներին, ամեն ինչ պարզ կդառնա: Ի դեպ, առաջին այդպիսի օրենքը՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» (FARA), ընդուվել է ԱՄՆ-ում:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3655

Մեկնաբանություններ