Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀԱՊԿ֊-ից դուրս գալու գործընթաց Երևանը չի սկսելու

ՀԱՊԿ֊-ից դուրս գալու գործընթաց Երևանը չի սկսելու
11.06.2023 | 23:57

Ռուսաստանը երբեք այսքան ազդեցիկ չի եղել Հայաստանում։

Հակառուսականությունն ընդամենը լավ կազմակերպված PR-ծրագիր է, որի քողի տակ Հայաստանի միջոցով Մոսկվան շրջանցում է տնտեսական պատժամիջոցները։ Արևմուտքը դա սկսում է հասկանալ։ Վաշինգտոնից էլ շատ հստակ հայտարարություններ են հնչում, որոնցում Հայաստանը դիտվում է Թուրքիայի, Վրաստանի ու Ղազախստանի շարքում։

Կհարցնեք` բա ՀԱ՞ՊԿ-֊ը, բա լարված հռետորաբանությու՞նը։ Այո, առաջին հայացքից կա կոնֆլիկտ։ Ավելի շուտ` կոնֆլիկտային իրավիճակ (կոնֆլիկտաբանները կհասկանան տարբերությունը)։ Սակայն՝ միայն առաջին հայացքից։ Իրականում ՀԱՊԿ֊-ից դուրս գալու գործընթաց Երևանը չի սկսելու։ Հետևաբար, գործ ունենք հերթական տեղեկատվական օպերացիայի հետ։ Չեմ բացառում, որ դրա հեղինակներից գլխավորը հենց Մոսկվան է։

Հ.Գ. Առաջիկայում Հայաստանում ընդդիմության առանցք են կազմելու արևմտամետ ուժերը։

Տեսնես Մոսկվան ինչու՞ չաջակցեց բացահայտ պրոռուսական Քոչարյանին։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 7295

Մեկնաբանություններ