Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քաղաքագիտությունը կանխատեսում չէ

Քաղաքագիտությունը կանխատեսում չէ
26.06.2023 | 21:41

Հայաստանում կա քաղաքագիտական յուրատեսակ մտածողություն. շատ քաղաքագետներ կամ վերլուծաբաններ որևէ լարված իրադարձության ժամանակ հայտարարում են' սպասենք զարգացմանը, հասկանանք, թե ինչ է լինելու։ Չեն առաջարկում որևէ զարգացման տարբերակ, չեն ասում, թե այս կամ այն իրողությունը ինչ հիմքեր ունի և ինչու կարող է այս կամ ընթացքն ունենալ։ Վախենում են սխալվել։

Ու հենց կոնկրետ իրադարձությունը կոնկրետ ելք է ունենում, շտապում են հայտարարել, թե իրենք հենց դա էլ կանխատեսել էին, ուղղակի չէին ասում։

Քաղաքագիտությունը իրականում կանխատեսում չի, այլ հաշվարկ, որը հիմնված է անցյալի փորձի, ներկայի իրադարձությունների տրամաբանության ու դրանցից բխող հնարավոր զարգացումների վրա։

Ես քաղաքագետ չեմ, բայց իմ հաշվարկները շատ հաճախ ճիշտ են լինում, երբեմն սխալվում եմ, բայց չեմ ամաչում ասել, որ սխալվել եմ։

Քաղաքականության մեջ եթե մոտավոր գիտես մրցակցիդ կամ թշնամուդ հնարավոր քայլերը, կարողանում ես նրանից առաջ ընկնել ու հաջողության հասնել։

Նաիրի Հոխիկյան




Դիտվել է՝ 3611

Մեկնաբանություններ