«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ամեն ինչ հարամելու ու ապականելու նիկոլական որդը հասավ Ֆրունզի ժառանգությանը

Ամեն ինչ հարամելու ու ապականելու նիկոլական որդը հասավ Ֆրունզի ժառանգությանը
01.07.2023 | 15:49

Ավինյանենց դուքյանի որոշմամբ կրճատվել է «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի» գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որը զբաղեցնում էր ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ փաստացի նրան ազատելով թատրոնի ղեկավարի աշխատանքից։

Բոլորին էլ պարզ է, թե ինչու։

Մհերից առաջ թատրոնի ղեկավարը նրա հայրն էր՝ լուսահոգի Ալբերտ Մկրտչյանը, իսկ թատրոնի հիմնադիրն ու առաջին ղեկավարը ինքը՝ Ֆրունզն էր։

Ամեն ինչ հարամելու ու ապականելու նիկոլական որդը հասավ Ֆրունզի ժառանգությանը. հաստատ սորոսական մեկին կգտնեն, կնշանակեն տնօրեն ու կհանձնարարեն թատրոնը դարձնել «Հուզանք ու զանգ» բեմադրող հիմնարկ։

Տարիներ անց էլ կանվանափոխեն։

Ճիճուների խրախճանքը շարունակվում է։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4767

Մեկնաբանություններ