Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Փոխվեցան խաղերն անգամ»

«Փոխվեցան խաղերն անգամ»
07.08.2023 | 08:01

...Ստամբուլ, Երկրորդ աշխարհամարտին տարիներն էին: Փողոցին մեջ փոխված էին խաղերն անգամ: Պատերազմ-պատերազմ կխաղային շատերը. մեկը կըլլար գերմանացի, ուրիշ մը ռուս, անգլիացի, ամերիկացի, ու կռիվը անպակաս էր միշտ:

Կշարունակվեր մեկ բան, նախկինեն ավելի փայլուն ու ճոխ թափով…տողանցքները, տոնական օրերու հանդիսությունները: Դրոշներ կկախեինք պատուհաններեն ու բազմահազար լույսեր հեքիաթային տեսք մը կուտային պողոտաներուն, փողոցներուն:

Առավոտուն տոնահանդես կըլլար Թագսիմի կենտրոնական հրապարակին վրա, ու մենք կտողանցեինք հաստատ քայլերով, կուրծքերնիս ցցած, պետական տրիբունին առջևեն, անգիտությամբ հպարտ ու երջանիկ:

Կրկնվող այդ հանդեսները սակայն մեզ, փոքրամասնությանց վարժարանի աշակերտներուս համար վերապահած կըլլային ամենեն վերջին շարքերը, մանավանդ մեր հայկական վարժարաններուն:

Չէ՞ որ Հայաստանը «քարտեզի» մեջ իսկ անցյալի անուն էր միայն: Այդպես էին դասավանդած մեզի:

Օր մը հարցուցի մեր աշխարհագրության ուսուցչին.

-Պարո´ն, «Սովիետ Էրմենիստան» գրված սա մասը որո՞ւ կպատկանի:

Մատս դրեր էի պատի քարտեզին վրա: Նայեցավ խոժոռ դիմագիծով մը ու՝

-Հին հայկական հողեր են,-պատասխանեց բարկացկոտ շեշտով մը,-այժմ բռնագրավված ռուսներուն կողմե, գրեթե անմարդաբնակ են:

Գեղամ Սևան. «Ծիծեռնակները ցածեն անցան» գրքից

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 8703

Մեկնաբանություններ