Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արտաքին հետախուզական ծառայությունը պետք է ունենա ազգային երազանք և ֆանատների բանակ

Արտաքին հետախուզական ծառայությունը պետք է ունենա ազգային երազանք և ֆանատների բանակ
01.11.2023 | 14:14

Հայաստանը երբեք չի կարող ունենալ կայացած «հատուկ ծառայություններ», «արտաքին հետախուզական ծառայություն», որովհետև նման ծառայությունները կայանում են ոչ թե պարզապես բարձր աշխատավարձով ու այս կամ այն երկրում անցած դասընթացներով, այլ մեծ, չափազանց մեծ ու հավակնոտ նպատակներ ունենալով, մեծ, չափազանց մեծ ու դժվար հանձնարարականներ կատարելով։

Իսկ դրա համար պետք է պետական ռազմավարական նպատակ, որը չի կարող ասել. «իմը 29,8 հազարն է, դրանից այն կողմ ես հետաքրքրություն չունեմ»։

Արտաքին հետախուզական ծառայությունը պետք է իր մեջ ունենա ազգային երազանք և ֆանատների բանակ։

Հակառակ դեպքում, չենք ունենա ոչ մի հաջողված ծառայություն, ճիշտ այնպես, ինչպես չունենք մինչ օրս։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3072

Մեկնաբանություններ