Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասացվածքային «քաղաքականություն»

Ասացվածքային «քաղաքականություն»
03.12.2023 | 22:07

Հայկական ժողովրդական 5 ասացվածք, որոնք դիպուկ բնորոշում են Հայաստանի ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը։

1. Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա աղքատը (Արևմտյան քաղաքական կտերի մասին)։

2.Ամառվա անձրևին մի հավատա, ձմեռվա` արևին (ԵՄ քաղաքական հարթակում հորինված խաղաղության օրակարգի մասին)։

3. Դեռ էշը չառած` փալանն է կարում (Խաղաղության խաչմերուկի մասին)։

4. էշն ինչ գիտի նուշն ինչ է(հակասություններով գերհագեցած աշխարհում անվտանգության համակարգի դիվերսիֆիկացիայի մասին)։

5. Ինադ արեց էլերին, հետևն արեց գելերին (Կարգավորման գործընթացը ռուսական քաղաքական հարթակից Արևմտյան քաղաքական հարթակ տեղափոխելու ցավագին հետևանքների մասին)։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 5250

Մեկնաբանություններ