Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նրբագեղ բաստիոններ

Նրբագեղ բաստիոններ
08.12.2023 | 16:12

Ամփոփվող տարվա վերջին մտահոգությունը ևս փարատեցի հրապարակում, որտեղ ավարտին էին մոտենում տոնածառի կանգնեցման աշխատանքները: Կարևորագույն խորհրդականին մոտեցա այն պահին, երբ նա բանվորներին բացատրում էր, որ ավելի նպատակահարմար է տոնածառի ներքևը լայն բռնացնել, իսկ վերևը՝ նեղ:

- Ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ է Ֆրանսիան միայն մեզ նվիրում իր «Բաստիոն» զրահամեքենաները:

- Ֆրանսիան լավ գիտի, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է:

- Բայց շատերը պնդում են, որ «Բաստիոնները» անպիտան են սահմանների պաշտպանության համար:

- Շատերը ղալաթ են անում: Նրանք օգտվում են հասարակության անտեղյակությունից և նենգափոխում են այս կարևոր նվիրատվության իրական նպատակը:

- Ի՞նչը նկատի ունեք:

- Դուք տեսե՞լ եք, որ չինական ավտոբուսներով սահմանների պաշտպանություն իրականացնեն:

- Պարզ խոսեք, խնդրում եմ:

- «Բաստիոնները» նախատեսված են ներքաղաքային երթևեկության համար: Իմ գործուն միջամտությամբ դրանք կսպասարկեն Չարբախ-Պլանի գլուխ և Յոնջլախ-Շորբուլախ երթուղիները:

- Ինչո՞ւ հենց այդ երթուղիները:

- Որովհետև այդ երթուղիների վրա են տեղակայված քաղաքի լավագույն դզող-փչողների արհեստանոցները: Եթե «Բաստիոնները» վատ ասֆալտի պատճառով շարքից դուրս գան, շատ արագ կնորոգվեն:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 5680

Մեկնաբանություններ