«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հատուկ այն մարդկանց համար, ովքեր…

Հատուկ այն մարդկանց համար, ովքեր…
18.12.2023 | 12:34

Սա բացառիկ լուսանկար է` 1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերից, երբ հայերը խանդավառված ազատության, հավասարության, եղբայրության կեղծ կարգախոսներով, ողջունում էին սիոնա-երիտթուրքական հեղափոխությունը։

Ավելորդ է նշել, որ նրանք չարաչար սխալվեցին։

Սա՝ հատուկ այն մարդկանց համար, ովքեր կոչ են անում անհապաղ բանակցել թուրքերի հետ։

Հատուկ այն մարդկանց համար, ովքեր համատեղ գրքեր ու հակահայ չափորոշիչներ են գրել թուրքերի հետ։

Հատուկ այն մարդկանց համար ովքեր փորձել են թուրքի թշնամական կերպարը տրանսֆորմացիայի ենթարկել։

Հատուկ այն մարդկանց համար, ովքեր դեռ հույս ունեն, որ թուրքը կարող է հայի հետ խաղաղ գոյակցել։

Հատուկ այն մարդկանց համար, ովքեր պատմություն չգիտեն կամ դասեր չեն քաղում դրանից։

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7546

Մեկնաբանություններ