Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ռադիոյի դուռը ջարդելուց և անպատիժ ու ողջ մնալուց հետո, սկսվեց նրա Խեղափոխական թռիչքը, հուսամ` անկումն էլ ռադիոյից պիտի լինի ու սա մեկնարկն էր

Ռադիոյի դուռը ջարդելուց և անպատիժ ու ողջ մնալուց հետո, սկսվեց նրա Խեղափոխական թռիչքը, հուսամ` անկումն էլ ռադիոյից պիտի լինի ու սա մեկնարկն էր
06.02.2024 | 11:02

«Շատ հեշտ է, գիտեք, ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։ Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան»:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն է ասել՝ Խումարյան Գարեգինը:

Ինքնին հետաքրքիր է: Բոլոր պայմանականություններով հանդերձ, մարդկայնորեն համարձակություն է պահանջվում՝ էն էլ նիկոլի նման նեռի իշխանավարման պայմաններում, թեկուզ էսպես նրան դեմ արտահայտվելու, շղարշված արտահայտություններով «նի-կոլ, դա-վա-ճա» գոռալու համար: Էն էլ հատուկ կարմիր շոր հագած: Չգիտեմ, թե երևակայական ցուլը՝ ոնց, բայց նիկոլը, կարող եք չկասկածել, հիմա կատաղության նոպայի մեջ է:

Դե, ռադիոյի դուռը ջարդելուց և անպատիժ ու ողջ մնալուց հետո, սկսվեց նրա Խեղափոխական թռիչքը: Հուսամ` անկումն էլ ռադիոյից պիտի լինի ու սա մեկնարկն էր:

Մյուս կողմից, մենք 1991-92 թվերին «բացարձակ զրո» չենք եղել, ինչպես թյուրիմացաբար, միգուցե՝ տարիքի բերումով, միգուցե ՝ թերի տեղեկություններ ունենալու հետևանքով, կարծում է պարոն Խումարյանը (հազար օղորմի քեզ, մեր լավ ընկեր ու գործընկեր Կորյուն ջան): Նման բան ասելը, կներեք, բացի սխալ լինելուց, անարդար ու անարդարացի է 1991-ին Անկախության գնացած ու հաջորդած հարվածներին դիմակայած սերնդի ու տղաների նկատմամբ:

Մենք «բացարձակ զրոյի» գնում ենք ահա արդեն 6 տարի,

2018-ի իձիոտիկ «հեղափոխությունից», աղանդավորա-լիբֆաշիստական հեղաշրջումից հետո, իսկ 2020-ի նոյեմբերի 9-ից՝ գահավիժում ենք:

Եվ, անկախ այն բանից, թե հետո ինչ կլինի կամ չի լինի, լավ է, որ փաշինյանական իշխանական համակարգում տարիներ շարունակ պաշտոն զբաղեցրած պարոն Գարեգին Խումարյանի աչքերը վերջապես բացվել են ու նա չի կարողացել լռելյայան «կուլ տալ» այն, ինչն ասել է: Լավ է: Դա փոքրիկ հույս է ներշնչում, որ գոնե անհատների հարթության վրա ամեն ինչ դեռ կորած չի:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2509

Մեկնաբանություններ