«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Անցյալն էլ աղավաղվում է, որ մեր կերտած անկախ Հայաստանը է՛լ ավելի արագ գահավիժի

Անցյալն էլ աղավաղվում է, որ մեր կերտած անկախ Հայաստանը է՛լ ավելի արագ գահավիժի
13.04.2024 | 09:45

Նիկոլականներից էլ ավելի վատն են ՀՀ նախկին ղեկավարներին մի արշինով չափողները։
ՈՒ է՛լ ավելի ատելի են կոնկրետ Հայաստանը ծնկից բարձրացրած Ռոբերտ Քոչարյանին քֆրտողները։ Դրանք թուրքի լամուկներ են։
Ասել եմ միշտ, որպես լրագրող, միայն Քոչարյանի ժամանակ ենք ունեցել տնտեսություն ու դրա մասին գրելու առիթ։
ՈՒ էս իրականությունը ուրացողները ազգի տականք են։
Կապ չունի այսօրվա քաղաքական կեղտոտ խաղերի հետ։
Այսօր պետական գործիչներ չկան, ո՛չ նախկին, ո՛չ ներկա քաղաքական «գործիչների» մեջ։
Ինչ եղել է, անցավ ու այդ անցյալն էլ աղավաղվում է, որ մեր կերտած անկախ Հայաստանը է՛լ ավելի արագ գահավիժի։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2109

Մեկնաբանություններ