Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մի բան անողը չի ասում, չի հայտարարում, այլ անում է

Մի բան անողը չի ասում, չի հայտարարում, այլ անում է
02.05.2024 | 10:10

Տարիներ առաջ քանի՜-քանիսն էին հրապարակավ հայտարարել ճիվաղին սատակացնելու մասին, բայց առայսօր ձեն-ծպտուն չկա։

Այդպես էլ գիտեինք:

Որովհետև մի բան անողը չի ասում, չի հայտարարում, այլ անում է։ Դատարկ պոռոտախոսներն են միայն ճղճղալով հոխորտում։

Իսկ նրանք, որ շարունակ հայտարարում են, վախեցնում են հրեշին` «Աստծո դատաստանից չես խուսափելու, դաժան է լինելու պատիժդ, կերածդ չես մարսելու, ազգուտակով այրվելու ես դժոխքում» և այլն, եթե իրենք մատը մատին չեն խփում հրեշի թեկուզ շնիկին, հավանոցի մի հավին վնասելու համար, պետք չէ Աստծո անունից հայտարարություններ անել։ Իրենք Աստծո քարտուղարը չեն, նաև չեմ կարծում, թե Աստված նրանց լիազորել է իր անունից հեքիաթներ պատմելու։

Երբ շուրջբոլորը միայն խոսում են, հոխորտում են ու կոնկրետ ԳՈՐԾ ԱՆՈՂ մեկը չկա, արդյունքում ստանում ենք այն, ինչ ունենք:

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 1889

Մեկնաբանություններ