Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Փաշինյանը մի սիրուն օր մեր բոլոր «սուտի արևմտամետներին» «մատաղ» է անելու Պուտինի ոտքերի առաջ

Փաշինյանը մի սիրուն օր մեր բոլոր «սուտի արևմտամետներին» «մատաղ» է անելու Պուտինի ոտքերի առաջ
01.09.2024 | 09:52

«Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ «դա պետական մտածելակերպ չէ»։

Ի՞նչ ասեմ, 100 %-ով համաձայն եմ Փաշինյանի այս մտքի հետ, մանավանդ, որ իմ բոլոր հարցազրույցներում ես անհոգնել դա ասում եմ:

Ի դեպ, հատկանշական է, որ այդ միտքն արտահայտելու պատճառով՝ Նիկոլ Փաշինյանի շրջապատը, նրա աղիներում գտնվող պսևդոարևմտամետներն ինձ անվանում են «ռուսական գործակալ»:

Հիմա ուզում եմ Փաշինյանի աղիներում գտնվողներին հարցնել՝ Փաշինյա՞նն էլ է «ռուսական գործակալ»:

Իսկ ավելի լուրջ՝ մի քանի անգամ ասել եմ, որ Փաշինյանը մի սիրուն օր մեր բոլոր «սուտի արևմտամետներին» «մատաղ» է անելու Պուտինի ոտքերի առաջ, երբ կրկին վերջինիս «սրբապատկերի» առաջ «աղոթելու» անհրաժեշտություն ունենա:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 5161

Մեկնաբանություններ