Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ապագա կա

Ապագա կա
08.09.2024 | 20:10

Հետաքրքրիր է, երբ ԱԱԾ սպաներն իրենց հավաքագրած բոզի դեմը զգաստ են կանգնում, ի՞նչ են զգում:

Հետաքրքրիր է, երբ ՊՆ սպաները պարտադիր զինվորական ծառայությունից փախած դասալիքների դեմը զգաստ են կանգնում, ի՞նչ են զգում:

Հետաքրքրիր է, ի՞նչ պիտի զգա գլխավոր դատախազը, որը գտնվում է երկիրը թալանած, թալանող հանցագործների ուղիղ ազդեցության տակ: Անմեղ մարդկանց փակող, ցմփոր միլիարդատերերին ազատության մեջ պահող դատավորները հաց կարողանու՞մ են ուտել:

Վերջերս Սամոդուռը ՖԲ մի պոստ արեց։ Նա ասում է, որ շատ դեպքերում խնդիրներ լուծելիս նոր խնդիրներ են առաջանում: Չհամաձայնվելն անհնար է: Ինչպե՞ս մարդը պատժի այսպես ասած նախկին թալանչիներին, եթե հենց ինքն այդ ռեժիմի անբաժան մասն է: Ինչպե՞ս պատժի նորօրյա բիրդան աղեքին, եթե գիտի, որ դատարանում նրանք պատմելու են, թե ինչպես են լափած գումարները հասցրել վերևներ: Թե ինչքա՞ն գումարներ են իրենք ու իրենց հետ փոխկապակցված վաշխառու առևտրականներն ուղարկել Աննայի ֆոնդերին և ինչի՞ դիմաց:

Բայց դուք այս ամենի վրա ուշադրություն շատ մի դարձրեք:

Վաղը սկսվելու են ԱԺ հերթական նիստերը, ընդդիմություն ու իշխանությունը պառլամենտի բուֆետում էլի իրար կուտեն, բոցաշունչ ելույթներ կունենան:

Հետո Զանգեզուրի միջանցքի հարց կա, վտանգված ինքնիշխանություն կա, սրբազան պայքար ու սրբազան փողեր կան, խաղաղության խաչմերուկ կա և վերջապես ԱՊԱԳԱ ԿԱ։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 8117

Մեկնաբանություններ