Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մեզ բախտ վիճակվեց լինելու նրա ժամանակակիցը

Մեզ բախտ վիճակվեց լինելու նրա ժամանակակիցը
25.10.2024 | 11:02

Ես թատերական ընդունվեցի այն տարի, երբ ռեկտոր դարձավ Սոս Սարգսյանը, և մի անբացատրելի համընկումով` ինստիտուտն ավարտեցի նրա ռեկտորության վերջին տարում: Նրա դավանանքը հայրենքն էր, պետականությունը ` դժվարությամբ ձեռքբերված ու ամենաթանկ նվաճումն իր ազգի, հիմնաքարն ու հավատը` երիտասարդությունը, որը պիտի փայփայեր այդ սրբությունները: Նա կարող էր դասերի ժամանակ մտնել լսարան, փորձը դիտել, հետո մեկ-երկու դիպուկ դիտարկումով ընդմիշտ վերափոխել ապագա դերասանի աշխարհընկալումը, նա կարող էր ցանկացած պահի մտնել ընթերցարան ու արժևորել ընթերցող մարդու տեսակը, բուհի միջանցքներում հանդիպած ուսանողներին կանգնեցնել, հորդորել առաջին հերթին օրինակելի քաղաքացիներ լինել: Նա տենչում էր, որ երիտասարդների մեջ չկորչեին Հայրենիք, Հայրենասիրություն, Ազգ, Լեզու հասկացությունները: Նա պահանջում էր, որ հայերեն խոսենք, հայեցի ապրենք, որ հայ տղամարդը չմոռանա իր գենի ու առնականության, իսկ հայ օրիորդը` իր ազգի արժանի Մայրը լինելու գլխավոր առաքելության մասին: Նրա համար քիչ էր լավ դերասան, լավ ռեժիսոր, լավ թատերագետ ու կինոգետ տեսնելը. նա ուզում էր, որ իր բուհը Հայ մարդ ձևավորեր, իր հնամենի արմատներին արժանի սերունդ, ապա նոր` լավ մասնագետ: Հիշատակդ անմար, մեր Սոս Սարգսյան, մեր Սոս Արտաշեսովիչ, մեր Պապի:

Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4642

Մեկնաբանություններ