ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երեսունյոթից՝ երկուսը

Երեսունյոթից՝ երկուսը
10.11.2024 | 21:19

Ռիչարդ Գիրը և Թոմ Հենքսը լքել են ԱՄՆ-ը Թրամփի հաղթանակից հետո։ Առաջինը վաճառել է իր տունը 11 միլիոն դոլարով և գաղտնի հեռացել անհայտ ուղղությամբ, իսկ երկրորդը բաց նամակ է գրել՝ հայտարարելով, որ ինքը քաղաքական էմիգրանտ է և կվերադառնա, երբ Օփրան դառնա նախագահ։

37 հոլիվուդյան աստղերից միայն այս երկուսն են դեռևս կատարել ԱՄՆ-ը լքելու իրենց խոստումը:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 6647

Մեկնաբանություններ