Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայի տեսակները

Հայի տեսակները
26.11.2024 | 19:07

1. Հայրենասեր հայ, ազգայնական, որը տեսնում է Հայաստանը որպես ազգային պետություն, սակայն չկա հստակ գաղափարախոսություն, քանի որ չկա ազգայնականի չափորոշիչ:

2. Հայրենասեր դաշնակցական, որը պարտադիր չի, որ լինի դաշնակցության անդամ, սակայն հոգով ու սրտով դաշնակցական է, քանի որ դաշնակցության նպատակն է ծովից-ծով Հայաստանը:

3. ՀՀԿ, ԲՀԿ և նմանական հայեր, որոնց մեծ մասը ամբարիշտ է ու տգետ, կամ հանցագործ է պետական մակարդակով, կամ ակնլալում է պաշտոն, կամ ինչ-որ գումար, կամ ուշադրություն այդ կուսակցությունների ղեկավարներից:

4. Արևմտյան գաղափարախոսությամբ և չափորոշիչներով անհայրենիք հայեր, որոնք վարում են պարազիտային կյանք, սնվելով դրսի գումարներից, գրանտներից կատարում են իրենց առաքելությունը, տարածելով և հաստատելով պղծությունը, քաղաքական որոգայթը:

5. ՔՊ-ական հայեր, Նիկոլի վկաներ, որոնք բաժանվում են երկու մասի:

1-ին մասը վաճառել է իրեն և իր հոգին, հայրենիքը և ծառայում է ոչ թե կուսակցությանը, այլ վարչապետի պաշտոնակատարին, որն ինչ էլ ասի ու հրամայի ընդունվելու է:

2-րդ մասն այնքան զզված է նախկիններց, որ ամեն գնով Նիկոլին է պաշտում, դառնում հպարտ հայհոյող զոմբի:

6. Աղանդավոր հայեր, աղանդավոր հայերի մեծ մասը, բացի հովիվներից մոլորված են, որոց համար Ազգ, Պետություն, Բանակ գաղափարը ոտնահարված է։ Աղանդավորները կենտրոնացված են իրենց հոգու փրկության հարցով և անտարբեր են պետության օրենքների ձևավորման և պետակաշինության հարցում:

7. Անտարբեր հայեր, որոնք բացի իրենց հաճույքներից և կոմֆորտից ոչ մի բան հետաքրքիր չէ։ Այս տեսակն ամենավտանգավորն է, որը ծառայում է մեկ տիրոջ` Մամոնային և հարկ եղած դեպքում կարող է դառնալ և՛ գրանտակեր, և՛ աղանդավոր, և՛ կուսակցական, եթե մեջը փող կա:

Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ, որոնք բաժանվում են մի քանի տեսակի

1-ին տեսակը ամենաշատն է և ամենավտանգավորը, որոց միայն իրենց ընտանիքի բարօրությունն է կարևոր, մեկ էլ հաղորդությունը ամեն կիրակի, որ դրախտի պուտյովկա բռնի ու վերջ: Այս տեսակին հետաքրքիր չէ ո՛չ Ստամբուլյան, ո՛չ Լանզարոտեի կոնվենցիան, և ո՛չ էլ իրենց զավակների ապագան:

2-րդ տեսակը գիտակցում է պահի օրահասականությունը և այն հաջորդականությունը, ինչը գրված է Սուրբ Գրքում, գիտակցում է բոլոր ներկա մարտահրավերները, պատրաստ պայքարի:

Ամեն տեսակ թողնում է իր հետքը հայ հանության պատկերի մեջ, որը համառորեն մեղքը չի վերցնում իր վրա և չի գնում ապաշխարության ճանապարհով, փոխարենը մեղավոր է փնտրում օտարերկրյա գործակալների մեջ, իր իսկ կողմից ընտրված դավաճան դարձած ղեկավարների մեջ, սակայն պատրաստ չի ընդունելու սեփական մեղքը և սխալ ընտրությունը:

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2678

Մեկնաբանություններ