Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Անգլիացիները հասկացան՝ ինչպես է աշխատում աշխարհի մեխանիկան

Անգլիացիները հասկացան՝ ինչպես է աշխատում աշխարհի մեխանիկան
28.11.2024 | 09:49

Անգլիայում 978-1016 թվականներին իշխել է մի թագավոր, որին կոչել են Էթելրեդ Երկրորդ Անխելք (Этельре́д II Неразу́мный, Нерешительный).

Էթելրեդը նման «պատվի» է արժանացել այն պատճառով, որ հավատացել է վիկինգների հետ խաղաղ համակեցությանը։ Դրա համար նա նրանց նույնիսկ մեծ գումարներ է տվել, բայց, միևնույն է, վիկինգները և՛ գումարն են վերցրել, և՛ երկիրը ավիրել։

Մենք մենակ չենք, մենակ չենք…

Այ դրա համար թուրքին հավատացողներին համարում եմ պրիմիտիվներ։ Միայն պարզունակությունը կարող է հավատալ, թե Արցախը տվեց՝ թուրքը կանգնելու է, Ցեղասպանությունն ու Արարատը ուրացավ՝ թուրքը կանգնելու է, Սահմանադրությունը փոխեց՝ թուրքը կանգնելու է, Երևանի կեսը թուրքերով բնակեցրեց՝ թուրքը կանգնելու է։

Անգլիայի դեպքում հեփի էնդ էր։ Անգլիացիները դասեր քաղեցին, խելքի եկան, հասկացան՝ ինչպես է աշխատում աշխարհի մեխանիկան, ու ստեղծեցին համար մեկ գերտերությունը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4361

Մեկնաբանություններ