ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սրա առաջացման մեջ սատանի մատը խառն է

Սրա առաջացման մեջ սատանի մատը խառն է
05.12.2024 | 14:34

Բայց լուրջ, էլի, ասենք, մանիպուլյացիայի մակարդակը...

30+ տարի Հայաստանի Հանրապետությունը գոյություն է ունեցել, տարածքներ է ազատագրել, միջազգային կառույցների անդամակցել, հարաբերություններ զարգացրել, անգամ էն Ալիևը բողոքում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը...

Ու ասենք գալիս է լևոնազգի էս փթիրր, երկիրը մաս-մաս հանձնում թուրքին, Արցախը հայտարարում թշնամու սեփականություն ու մի հատ էլ լպիրշի պես ամբիոնից հայտարարում, որ եթե ինքը չեղավ իշխանության՝ Հայաստանն էլ չի լինի...

Չէ, սա շիզոֆրենիկ էլ չի, սա չտեսնված, ֆանտաստիկ սրիկա է:

Սրան պետք է տանել հատուկ լաբորատորիայում ուսումնասիրել ու պարզել, թե ինչ գարշելի ծնունդ է, թե ոնց է ստացվել, որ ինքն էդպիսին է ստացվել:

Սրա առաջացման մեջ սատանի մատը խառն է:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 3772

Մեկնաբանություններ