Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Սկզբունքային» ու «անզիջում» հակադրություն

«Սկզբունքային» ու «անզիջում» հակադրություն
08.12.2024 | 14:14

Շատ մոտ ապագայում Սիրիան մեր երկրում է պայթելու:

Մինչդեռ մեզանում ամենից հզոր ճակատամարտը Կոմիտասի սիթիիում էր նախորդ օրը՝ բանջարեղենի բաժնում անվասայլակների միջև՝ «անասուն»-«տավարը դու ես» միմյանց տեղ չտալու սկզբունքային ու անզիջում հակադրության մեջ:

Մարքսը ասում էր՝ կեցությունն է որոշում գիտակցությունը. մեր պարագայում անգամ այս պոստուլատն է կասկածի տակ դնելի գիտակցության մասով:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2837

Մեկնաբանություններ