Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երևանից ավելի մեծ տարածք Ադրբեջանին հանձնած Նիկոլ Անհողը հպարտանում է Երևանում ինչ-որ տարածք պետությանը վերադարձնելու փաստով

Երևանից ավելի մեծ տարածք Ադրբեջանին հանձնած Նիկոլ Անհողը հպարտանում է Երևանում ինչ-որ տարածք պետությանը վերադարձնելու փաստով
03.01.2025 | 17:52

Նիկոլ Անհողը, ում կառավարման տարիներին մենք կորցրեցինք Արցախը և Հայաստանիից` Երևանից ավելի մեծ տարածք, առանց ամոթի իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակել, թե «... պետությանն են վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասարակական տարածքը և հողամասը՝ 3.8 միլիարդ դրամ մոտարվոր արժեքով»:

Հիշեցնեմ, որ Նիկոլի կառավարման տարիներին Ադրբեջանը Հայաստանից գրավել է Սոթք-Խոզնավար հատվածը, Ներքին Հանդի, Տեղ գյուղի և Ջերմուկի տարածքները, Իշխանասարը և Սև լճի մեր հատվածը, որոնք Երևանից ավելի մեծ տարածք են կազմում:

Ավելին, ստախոս Նիկոլը բերքաբերցիներին խոստացել էր Կիրանցի և Ոսկեպարի հողերը Ալիևին նվիրելուց հետո վերադարձնել Բերքաբեր գյուղի 900 հեկտար տարածքը, ինչը չի կատարել...

Զավեշտ է` Հայաստանի ԱՆԳԻՆ տարածքները Ադրբեջանին նվիրած Նիկոլ Անհողը հպարտանում է 3,8 միլիարդ դրամանոց ինչ-որ հողակտորի վերադարձով պետությանը:

Կապիտուլյանտ Նիկո՛լ, ե՞րբ ես վերադարձնելու պետությանը, օրինակ, Ջերմուկի տարածքները կամ Իշխանասարը, թե՞ դրանք քո նման դավաճանի համար առոչինչ են և դրանով քեզ երկրպագողներին չես խաբի ու մանիպուլացնի:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3823

Մեկնաբանություններ