Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բարի լույս

Բարի լույս
21.02.2025 | 07:21

Վերջապես լույսը բացվեց, եւ կարող եմ սթափ մարդկանց սթափ հորդոր հղել։ Ոչ մի փոփոխություն, ոչ մի ոտնձգություն սահմանադրության հանդեպ։ Սերժն արդեն արել է նման շանտղություն։ Աթոռին սոսնձված այս վնասարարին է պետք փոխել, խանգարողին գրողի ծոցն ուղարկել։ Ոչ մի նոր հանրաքվե։ Հայաստանին նոր ղեկավար է օդի, ջրի պես անհրաժեշտ։ Ժող, ձեզ ինչ եղավ, արթնացեք վերջապես, գրողի ծոցն ուղարկեք այս բացահայտ վնասարարին։ Նորը, անհրաժեշտության դեպքում կմտածի սահմանադրական շտկումների մասին։ Գոնե այս անգամ արդեն թրքահաճներ չպիտի լինեն։

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2321

Մեկնաբանություններ