Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռուբենը լուռ հիշեցնում է Տերունական «Ոչ միայն հացիվ»-ը

Ռուբենը լուռ հիշեցնում է Տերունական  «Ոչ միայն հացիվ»-ը
28.02.2025 | 07:40

Ստորությունների ու սրիկայությունների ու դավաճանությունների ու գարշանքի չավարտվող շքահանդեսում հանկարծ ինչ-որ բան նկատեցինք։

Բոլորս։

Բոլորս, որ դեռ աչք ունենք տեսնելու ու ականջ ունենք լսելու։ Որ դեռ չենք վաճառել մեր մաշկն ու խիղճը 18 թվից մեր հացն ու ջուրը պղծող չարքերին։

Նկատեցինք Ռուբենին։ Որ դժոխքի ամենախորն անդունդում անհավասար ու անկոտրում կռիվ է տալիս մեր բոլորի գոյության բարոյական իրավունքի համար։

«Որտեղ հաց՝ այնտեղ կաց» - սա՛ է փորձում մեր սրտերում դաջել գերագույն չարքը։

Իսկ Ռուբենը լուռ հիշեցնում է Տերունական

«Ոչ միայն հացիվ»-ը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

ՀԳ.

Կեսօրին ես էլ եմ լինելու ԱԳՆ-ի շենքի մոտ։

Դիտվել է՝ 2540

Մեկնաբանություններ