Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բարի գալուստ իրական «Ազատ Աշխարհ»

Բարի գալուստ իրական «Ազատ Աշխարհ»
01.03.2025 | 13:50

ՈՒկրաինացիներին ներշնչել էին, որ կա ազատ աշխարհ ու կա ավտորիտար աշխարհ, ու իրենք պատերազմում են հանուն «Ազատ Աշխարհի», հանուն վեհ արժեքների։

«Ազատ Աշխարհն» էլ իրենց օգնելու է, իրենցով հպարտանում է ու իրենց պարտական է. զոհվում են ուկրաինացիները, վճարում է «Ազատ Աշխարհը»։

Ուկրաինացիները դառն իրականությանն առերեսվեցին Սպիտակ Տանը. կան շահեր, կան գործարքներ, մնացածը հեքիաթ է։

Թրամփի փոխարեն Դոն Կորլեոնեն նույն բառապաշարով ու նույն տրամաբանությամբ կխոսեր ուկրաինական (հայկական) կլոունի հետ։

Բարի գալուստ Իրական ՈՒկրաինա, Իրական Հայաստան, Իրական Ալամ Աշխարհ։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 6923

Մեկնաբանություններ