Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նիկոլը դեռ չի հասկացել, թե ինչ է պետությունը

Նիկոլը դեռ չի հասկացել, թե ինչ է պետությունը
15.04.2025 | 17:02

«Քանի դեռ անվտանգություն ասելիս հասկանում ենք բանակ, դա վկայում է, որ մենք չգիտենք անվտանգությունն ինչ է»:

Նիկոլ Փաշինյան

Այս հիմարությունն ասելով՝ նա ոչ թե նոր մոտեցում է առաջարկում, այլ բացահայտում է սեփական մտքի դատարկությունն ու տգիտությունը։

Հնարավոր է՝ իր երազանքներում անվտանգությունը ապահովում են փուչիկներով զինված խումբը կամ խաղաղասիրական բանաստեղծությունները՝ ուղղված թշնամուն։

Բայց իրական աշխարհում՝ բանակը պետության ողնաշարն է, իսկ առանց ողնաշարի չես կարող պետություն պահել։

Մի խոսքով՝ Փաշինյանն ուզում է անվտանգություն առանց բանակի, խաղաղություն առանց արժանապատվության, և պետություն՝ առանց պետության։

Իսկ նման բան կա միայն մեկ տեղ՝ իր հիվանդ գլխում։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3714

Մեկնաբանություններ