Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թշնամին Հայաստանն աշխարհի քարտեզից վերացնելու աթաթուրքյան ծրագիրն է փորձում իրականացնել

Թշնամին Հայաստանն աշխարհի քարտեզից վերացնելու աթաթուրքյան ծրագիրն է փորձում իրականացնել
19.04.2025 | 10:00

Էշի առկայության հարցում ընդդիմության դաշտում կա բացարձակ կոնսենսուս։ Բայց, դրան զուգահեռ, չորքոտանու հրավերով մեր պետության ննջարանում հանգրվանած թշնամին ԱԺ ամբիոնի մոտ կապիկություններ անող հոգեկանի միջոցով Հայաստանի գլխատումը շարունակելու եւ ստորացնելու համար՝ նոր հեղափոխություն սանձազերծելու օրակարգով է սպառնում։ Վերջնարդյունքը պարզ է՝ թշնամին Հայաստանն աշխարհի քարտեզից վերացնելու աթաթուրքյան ծրագիրն է վերջնականապես փորձում իրականացնել։ Իսկ այս պահին ընդդիմադիր դաշտում շարունակվում է քաղաքական անզիջում քաշքշուկը, թե ով այդ «ապագա՛ կա»-ի ճակատը պաչեց եւ շարունակում է պաչպչել՝ շեքսպիրյան «լինել, թե չլինել»-ու որդիածին շեշտադրումներով… Հովհ. Թումանյանի նամակը Ավ. Իսահակյանին. «Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը»։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3542

Մեկնաբանություններ