Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրականում Արցախը հայության սահմանն էր

Իրականում Արցախը հայության սահմանն էր
02.05.2025 | 18:23

Իրականում ոչ ոք, երբեք չի կռվել հանուն Արցախի, կռվել է հանուն հայրենիքի։

Իրականում ոչ ոք, երբեք չի ծառայել արցախցու համար, ծառայել է սեփական ընտանիքի և պետության անվտանգության համար։

Իրականում ոչ ոք, երբեք կյանքը չի տվել Արցախին, տվել է համայն հայության Սուրբ բնօրրանին։

Իրականում Արցախը հայության սահմանն էր, արցախցին սահմանապահը, կեղծ թեզերն ու գոռոզամտությունը սին հպարտությամբ հանձնեց մեր սահմանն ու սահմանապահին թողեց անտուն։

Ոչ ոք ոչինչ չի արել արցախցու համար, արել կամ չենք արել ինքներս մեզ համար:

Թե բա՝ սաղ կյանքներս արել ենք իրենց համար… Ի՞նչ եք արել, ի՞նչ...

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3555

Մեկնաբանություններ