Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Եկեղեցին կվերադարձնեն ժողովրդին». ո՞ւմն է Եկեղեցին ըստ հավատքի և բանականության

«Եկեղեցին կվերադարձնեն ժողովրդին». ո՞ւմն է Եկեղեցին ըստ հավատքի և բանականության
14.06.2025 | 21:35

Վերջերս շատ է կրկնվում մի արտահայտություն. «Եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին»։

Սա հնչում է որպես արդարության պահանջ, որպես հեգնանք կամ նույնիսկ սպառնալիք։ Բայց նախքան ընդունելն ու գովաբանելը, արժե հարց տալ՝ ո՞ւմն է Եկեղեցին։

Աստվածաբանորեն՝ Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է (Եփ. 1․22-23), և ոչ մի մարդ՝ լինի իշխանավոր, հոգևորական կամ ժողովրդի ներկայացուցիչ, չի կարող իրեն վերագրել նրա տերը լինելու իրավունքը։

Եկեղեցին պատկանում է Քրիստոսին, բայց ապրում է ժողովրդի մեջ։

Բայց երբ ասում են՝ «վերադարձնել ժողովրդին», ենթադրում է, թե Եկեղեցին ինչ-որ ժամանակ ժողովրդից վերցվել է։

Ո՞վ վերցրեց։

Ե՞րբ։

ՈՒմի՞ց։

Միգուցե հարցը ոչ թե գույքի կամ իշխանության մասին է, այլ վստահության բացակայության, հոգևոր անջատման, օտարման ցավի։

Եկեղեցին չի կարող քաղաքական սեփականություն լինել, բայց կարող է դառնալ ժողովրդի հոգուց հեռու կառույց, երբ կորցնում է խոնարհությունը, փակվում է ինքն իր մեջ, չի լսում ժողովրդի ցավն ու կարիքը։ Այդ ժամանակ մարդիկ իրավամբ ասում են.

«Սա՝ էլ մեր Եկեղեցին չէ…»։

Փիլիսոփայորեն՝ Եկեղեցին ոչ թե ունենալու, այլ մասնակցելու իրականություն է։

Նրան չեն վերադարձնում, այլ՝ վերապրում։

Նրան չեն կառավարում, այլ՝ ծառայում։

Նրան չեն օգտագործում, այլ՝ հավատքով ապրում։

Այսպիսով՝

Եթե «վերադարձը» նշանակում է՝

- քահանայության ծառայողական հոգին վերականգնել,

- հավատացյալի ձայնը լսելի դարձնել,

- եկեղեցական կյանքի թափանցիկությունը բարձրացնել,

ապա՝ բարիդրացիորեն ասում ենք՝ այո՛, Եկեղեցին միշտ պետք է ապրի ժողովրդի մեջ։

Բայց եթե «վերադարձը» քաղաքական կարգախոս է՝

- քանդելու հոգևոր հեղինակությունը,

- քահանայությանը ներկայացնելու որպես ծառայողներ մի գերխմբի,

- կամ պարզապես՝ վարկաբեկելու սուրբը մարդաշնորհ բառապաշարով,

ապա դա վտանգում է նույն այդ ժողովրդին, ում անունից խոսվում է։

Եկեղեցին վերակենդանանում է ոչ թե վերադարձնելուց, այլ՝ հավատքով ապրեցնելուց։ Եվ այդ գործում մենք բոլորս ենք մասնակից՝ թե՛ քահանան, թե՛ հավատացյալը, թե՛ մտածող մարդը, ով կարոտել է Ճշմարտությունը։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 3564

Մեկնաբանություններ