Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Տառապում ենք «փոքր երկրի» սինդրոմով

Տառապում ենք «փոքր երկրի» սինդրոմով
10.09.2025 | 19:21

Հաճախ ենք մեր կյանքում հանդիպում զույգերի ու մտածում՝ լավ, էս սիրուն աղջիկը ո՞նց ա ամուսանցել էս գեշ տղու հետ, կամ հակառակը․․․

Գեղեցիկ աղջիկներին հաճախ մոտ չեն գնում՝ մտածելով, թե հաստատ իրենց չի հավանի, ինչու՞ մերժում ստանան։ Հենց այստեղ ռիսկն է, որը պետք է կառավարել։ Հոգեբանները կասեն, թե սա ինչ երևույթ է, չեմ խորանա այդ թեմայի մեջ, բայց այս կենցաղային օրինակը բերեցի նրա համար, որ ավելի պատկերավոր և ընկալելի լինի ասածս։

Մենք էլ տառապում ենք «փոքր երկիր ենք, ծով ելք չունենք, նավթ չունենք, մեզ ո՞վ է բանի տեղ դնում» հիվանդագին սինդրոմով ու պարփակվում ենք ինքներս մեր մեջ, ինքներս նեղանում աշխարհից, հետո հաշտվում, նորից նեղանում, ու այդպես շարունակ։

Մենք չենք դիմում ռիսկի, մեծ երկրներին չենք անում առաջարկներ՝ մտածելով, թե նրանք մեր կարիքը չունեն, մեզ վրա չեն էլ նայի։ Մինչդեռ մենք այս ողջ իրականության մեջ մի շղթայի կարևոր մասնիկ ենք, առանց որի այդ մեծերի գործը հաստատ չի հաջողի։ Հենց դրա համար պետք է դիմել ռիսկի, պետք է լինել նախաձեռնող։ Միշտ ասել եմ ու կասեմ՝ առաջընթաց ապահովելու համար հարկավոր է մեր երկրում զարկ տալ ռազմարդյունաբերությանը, պետք է հաղթահարել «մեզ չեն թողնի» հիվանդագին սինդրոմը և լինել նախաձեռնող, նպատակի հետևից գնացող։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3157

Մեկնաբանություններ