Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մեկ գիշերում երկու մահ, երկու հայտնի գործիչների մահ՝ պատահականությու՞ն է

Մեկ գիշերում երկու մահ, երկու հայտնի գործիչների մահ՝ պատահականությու՞ն է
24.09.2025 | 18:25

Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում, մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին:

Նրան հայտնաբերել են զուգարանում, անգիտակից վիճակում:

Հ.Գ.

Բորիս Ավագյանը խնդրել էր իրեն արտահանձնել ՀՀ-ին, և մահացել է Հայաստանի հյուպատոսության շենքում (այսինքն Հայաստանի Հանրապետության պատասխանատվության և տնօրինության տակ գտնվող շենքում)։

ՈՒ՞մ ձեռք չէր տալիս, որ Բորիս Ավագյանը խոսի և մեկ գիշերում երկու մահ, երկու հայտնի գործիչների մահ (որոնք իշխանության մաս չեն կազմում)՝ պատահականությու՞ն է։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ․Գ․

Բորիս Ավագյանի վերջին խոսքը տեսանյութում՝

https://www.facebook.com/lilo.sargsyan.7/videos/2645340599286294

Դիտվել է՝ 3996

Մեկնաբանություններ