ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.10.2025 | 22:00
Ամենատես Աստված,
որ դիտում ես երկնքի բարձրությունից,
բայց բնակվում ես խոնարհ սրտերի խորքում։
Դու այրում ես մեղքը, բայց մաքրում և ուժ ես տալիս ապաշխարող սրտին։
Քոաչքերով նայիր այսօր իմ հոգուն՝
ոչ դատապարտելու, այլ՝ նորոգելու։
Քո լույսով այրիր այն, ինչ մեղքով է ծածկվել և թող իմ ներսում մնա մաքուր այն, ինչ Դու տնկեցիր։
Եվ երբ օրը նահանջի,
թող սրտիս անկյուններում մնա խաղաղություն,
Քո անվերջանալի հայացքի ներքո։
Տե՛ր,
սիրտս հարաժամ և գոհությամբ փառաբանում է Քեզ` ասելով.
Փառք Քեզ Տեր, փառք Քեզ,
Ամեն ինչի համար փառք Քեզ
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3208

Մեկնաբանություններ