ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ. չունի դրա ներուժը

Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ. չունի դրա ներուժը
06.11.2025 | 21:35

2024 թ. Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 336 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, մինչդեռ արտահանումը չի հասել անգամ 0,5 մլն դոլարի:

Անգամ փակ սահմանների պայմաններում իրականացվող հայ-թուրքական առևտրաշրջանառության տվյալները վկայում են՝ Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ:

Չունի դրա ներուժը:

Ու առաջիկայում դժվար էլ ունենա՝ հաշվի առնելով երկրի ինտենսիվ ապաինդուստրիալիզացումը, առևտրի և ծառայությունների սեգմենտների գերիշխումը տնտեսության կառուցվածքում:

Առավել ևս այս պատկերը կսրվի սահմանների բացման դեպքում, երբ թուրքական առևտրատնտեսական էքսպանսիան կվերածվի արդյունավետ գեոռազմավարական գործիքի:

Չափազանց վաղ է, հետևաբար, այսօր խոսել սահմանների բացման մասին՝ բերելով այն արտաքին քաղաքականության օրակարգի կենտրոն:

30%-ով ՀՆԱ ակնկալվող աճը հերթական միֆն է, որը անգամ եթե քանակապես ապահովվի, որակապես իր հետևից բերելու է անվտանգային բազում ռիսկեր՝ մսխելով ազգային տնտեսության վերջին մնացորդները:

Բացառապես սեփական արդյունաբերական բազայի զարգացման պարագայում սահմանների բացումը կարող է դրական արդյունք ապահովել:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 6924

Մեկնաբանություններ