Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ժողովրդի հետ՝ ազնվություն»

«Ժողովրդի հետ՝ ազնվություն»
23.11.2025 | 12:52

Այս անվան տակ ասված խոսքերը, գործնականում հանգեցրել են կառավարության թուլացմանն ու վարչակազմի դեմոտիվացիային։ Կառավարությունն իր իշխանությունը պահպանելու համար վաղուց ի վեր վախի տարածման գործոնի վրա է կենտրոնացել։ Այն առաջացել է ազգային ծրագրերի ոչնչացումից և ժողովրդի նկատմամբ լիակատար անվստահությունից։

նիկոլը խնդիրները լուծելու փոխարեն, երկրի կործանման բեռը ցանկանում է դնել ժողովրդի վրա, այնպես, ինչպես Արցախի կորուստը փորձեց դնել ներքին և արտաքին ուժերի վրա և առայժմ խուսափում է պատասխանատվությունից։

Այսօր Հայաստանի իշխանություններն աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնին անկարող են իրավական և արդյունավետ կառավարման համակարգ ստեղծել, քանի որ այդպիսի կառավարության ստեղծման նախապայմանը բարձր պատասխանատվության զգացումը և կադրերի պրոֆեսիոնալիզմն է, ոչ թե իշխող կուսակցությանն անդամագրվելը։

Այս կառավարության հիմնական խնդիրը կեղծ դատողությունների տարածումն է, որը զուգորդվում է վախի տարածմամբ և նպատակ ունի հանրային կարծիքը ճշմարտությունից շեղելու և իր վրա դրված պատասխանատվությունից հրաժարվելու։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3221

Մեկնաբանություններ