ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Բոլոր դիկտատորները, որոնք փորձել են մտնել սրբության տարածք բռնությամբ, կործանվել են

Բոլոր դիկտատորները, որոնք փորձել են մտնել սրբության տարածք բռնությամբ, կործանվել են
08.12.2025 | 16:08

Դիկտատորական ազարտը զարմանալի հոգեբանական երևույթ է: Մի պահ մի կողմ թողնենք Ալիևի ու Էրդողանի ակնհայտ ազդեցությունը, ժողովրդավար երկրում նման բան չէր լինի, ինչը մեզ հետ է կատարվում:

Նիկոլի դիկտատորական ազարտը չի հայտնվել օդից․ դա Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումն է «աշխատանքի» մեջ:

Սերժը ստեղծեց համակարգ, որտեղ իշխանությունն ավելի մեծ է, քան պաշտոնը, իսկ պաշտոնը՝ ավելի անձնական, քան պետությունը։

Դիկտատորական այս մտածողությունն ունի մեկ հիմնական բնութագիր․

նա չի հանդուրժում տարածքներ, որտեղ իր ազդեցությունը չի գործում։

Քաղաքական դաշտը, մեդիան, իրավական համակարգը, բանակը՝ բոլորը վերահսկելի են։

Մնում է միայն մի ուժ, որը չի ենթարկվում՝ ՀԱԵ-ն իր հոգևոր հեղինակությամբ։

Եվ այդ ժամանակ առաջանում է այս հյութեղ գաղափարը․«Եթե ես կարողանամ փոխել նույնիսկ եկեղեցին, ես կդառնամ ամբողջական իշխանություն»։

Սա է հենց դիկտատոր լինելու ազարտը, ոչ թե պետական ծրագրերը։

Բայց պատմությունը միշտ ունի նույն նախազգուշացումը․բոլոր դիկտատորները, որոնք փորձել են մտնել սրբության տարածք բռնությամբ, կա՛մ կործանվել են, կա՛մ այրվել են պատմության մեջ՝ որպես խայտառակություն։

Քաղաքական իշխանությունը կարող է նվաճել երկիրը,բայց երբ փորձում է նվաճել հավատը՝ կորցնում է երկուսն էլ։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 2771

Մեկնաբանություններ