ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Էջմիածնում ոստիկանական և ԱԱԾ-ական ուժերի աննախադեպ կենտրոնացումն իրենց ջախջախիչ քաղաքական ու բարոյական պարտությունն է

Էջմիածնում ոստիկանական և ԱԱԾ-ական ուժերի աննախադեպ կենտրոնացումն իրենց ջախջախիչ քաղաքական ու բարոյական պարտությունն է
18.12.2025 | 17:43

Անհավատ ու անհայրենիք Փաշինյանն ու նրա քպ-ական ակտիվը ի զորու չեն հասկանալու, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ոստիկանական և ԱԱԾ-ական ուժերի այսօրվա աննախադեպ կենտրոնացումն արդեն իսկ իրենց ջախջախիչ քաղաքական և բարոյական պարտությունն է։ Իշխանությունը, որը ստիպված է բիրտ ուժով ներկայանալ ազգային-հոգևոր ինքնության սրտում, փաստացիորեն խոստովանում է սեփական սնանկությունն ու լեգիտիմության կորուստը։

Պատմություն է պետք իմանալ, անգետնե՛ր։ Եկեղեցու դեմ ուժ կիրառած իշխանավորը միշտ էլ պարտված է դուրս եկել, մինչդեռ եկեղեցին և հավատը՝ հալածանքների ու ճնշումների միջով անցնելով, ի վերջո հաղթանակած են մնացել։ Սա համամարդկային և, հատկապես, հայկական պատմական օրինաչափություն է։ Սակայն սորոսական թրեյնինգներում նման բաներ չեն սովորեցնում. այնտեղ ոչ պատմություն կա, ոչ ազգային հիշողություն, ոչ էլ պատասխանատվություն սերունդների առջև։

Իսկ հային հայի դեմ հանող հերձվածող, ազգուրաց չարքեպիսկոպոսներն այնքան են հեռացել իսկական հավատից, Մայր եկեղեցուց և հայությունից առհասարակ, որ վերջնականապես «փչացել» են՝ կորցնելով իրենց հոգևոր ուղղությունը, ինչպես նաև ողջախոհության վերջին նշույլները։ Երբ եկեղեցական կոչումը վերածվում է օրվա իշխանությանը ծառայելու գործիքի, դա արդեն ոչ թե սխալ է, այլ հոգևոր ինքնաոչնչացում։

Հեշտ չի լինելու, բայց Հայաստանը հայերինն է, ոչ թե օտարի ծառա հերձվածողներինը։ Մենք շատ ենք, նրանք՝ քիչ։ Հերձվածությունը դատապարտված է։

Աստվածն առաջ։

«Մի՛ վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթեոս 10:28):

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 5384

Մեկնաբանություններ