ԱՄՆ-ԵՄ հակասությունների սրման ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմանշանակ հայտարարությամբ է հանդես եկել: «Չինաստա՛ն, բարի գալուստ։ Մի շարք առանցքային ոլորտներում Եվրոպային անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ»,- ասել է նա: Հատկանշական է, որ Չինաստանի հետ մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու պայմանագիր է կնքել նաև Կանադան:               
 

Լինել սողու՞ն, թե՞ լինել Մարդ․ ա՜յ քեզ բարդ դիլեմա

Լինել սողու՞ն, թե՞ լինել Մարդ․ ա՜յ քեզ բարդ դիլեմա
12.01.2026 | 13:32

Ես` Արտաշես սարկավագ Աջապահյանս, տարակուսանքի մեջ եմ.

Միանա՞լ տիրադավներին և Շուշին դժբախտ ու դժգույն անվանող, Արցախը ադրբեջան համարող, եկած օրվանից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարող, Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից հանող, Հայոց Պատմություն առարկան պղծող, Շողակաթ հեռուստաընկերությունը փակող,

4 Սրբազանների ապօրինաբար բանտարկած, շինծու քր. գործերով շատ քահանաների, ընդդիմադիր գործիչների, հասարակ քաղաքացիների ու լրագրողների հետապնդող, ՀՀ Սահմանադրությունը ոտքի տակ տրորող, սահմանադրական կարգը բազմիցս տապալած, օրենսդիր ու դատական իշխանությունները ուզուրպացրած, 2020թ աղետալի պատերազմի հեղինակ, Արցախի բնիկ ժողովրդին իր բնօրրանից բռնի տեղահանության գլխավոր մեղավոր և 5000-10 000 հայորդիների կյանքը հանուն իր անձի փրկության զոհած, պատերազմը միտումնավոր ձախողած, Հայկական բանակը կազմաքանդած, Հայի տեսակը ամբողջ աշխարհով ստորացրած ու նսեմացրած, Հայ եկեղեցու կարգն ու կանոնը անարգող, իր կենակցի հետ հարատև շնության մեջ գտնվող (Սուրբ Պսակի խորհուրդը արհամարհող), ոչ Պսակով ու ո՛չ էլ պետական գրանցմամբ չամուսնացած, 4 ապօրինի զավակների հայր (թեպետ 4-ի պահով վստահ չեմ) օտար երկրների շահերին փաստացի ծառայող, Հայոց մեծ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին կոռուպցիոներ անվանող,

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի կուսական ծնունդը հարցականի տակ դնող,

պետական ամբողջ համակարգը խուլիգանական խմբակի վերածած ու այդ խմբակով եկեղեցիները ասպատակող, քաղքենի, անմակարդակ, անդաստիարակ, սակայն բանսարկության ու ազգի պառակտման մեջ տիեզերական «հաջողությունների» հասած, անհաջողակ ու անտաղանդ, հոգին սատանային վաճառած և բեղզեբուղին երկրպագող, այսքան մեղքերը ուսերին եկեղեցին «բարեփոխող» անդունդի զավակի ճղճիմ կերպարի առաջ սողա՞լ, քծնվել ու շողոքորթե՞լ։

Թե՞ հավատարիմ մնալ Աստծուն, իմ Սրբազան ՈՒխտին ու իմ Մայր Եկեղեցուն։

Ապրել ու արարել իմ Եկեղեցու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, շինության ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի անխախտ ու ապահով Գահակալության համար։

Ապրել ու արարել իմ Հայրենիքի հզորացման ու Հայրենի պետականության զորացման համար։

Սիրել Հային ու Զորացնել Հայաստանը։

Համաձայնե՛ք շատ բարդ ընտրության առաջ եմ կանգնած։

Լինել սողու՞ն, թե՞ լինել Մարդ.

Ա՜յ քեզ բարդ դիլեմա՜։

Համլետը կնախանձեր (Շեքսպիրի):

Արտաշես սարկավագ ԱՋԱՊԱՀՅԱՆ

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ