ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

ՈՒղղափառությունն ուրացողը

ՈՒղղափառությունն ուրացողը
06.02.2026 | 10:35

«Բարենորոգիչնե՛ր» և նրանց հարածնե՛ր, ձեզանից մեկն.

- ով վերջապես կարգալույծ է արվել,

- ով կորցնելով մարդկային բարոյականության վերջին փշրանքներն ապստամբել է Մայր Եկեղեցու վրա և ուրացել մեր հավատի ակունքները,

- ով զավթել է առաջնորդարանն ու Մայր Աթոռի սեփական գույքը,

- ով անձամբ ասպատակել է Մայր Տաճարի վրա,

- ով երկար տարիներ եպիսկոպոս, Գևորգյան ճեմարանի տեսուչ լինելով հանդերձ տեղյակ չէ (կամ միտումնավոր հանդգնում է կեղծել), որ մեր Առաքելական եկեղեցին նաև ՈւՂՂԱՓԱՌ է:

Նրա պատկերացմամբ Ուղղափառ են քաղքեդոնականները, այնինչ մեր Եկեղեցին Արևելյան ՈւՂՂԱՓԱՌ Եկեղեցիների ընտանիքին է պատկանում:

Մենք ՈւՂՂԱՓԱՌ ենք, քանի որ մեր դավանանքը ու վարդապետությունն ուղղափառ են, իսկ Առաքելական ենք, քանի որ մեր Եկեղեցի հիմնվել է Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից, ովքեր էլ ձեռնադրել են հայ առաջին եպիսկոպոսներին ու երեցներին:

Հայաստանում քրիստոնեությունը 301 թվականին հանկարծակի «չի հայտնվել», ինչպես ձեզանից ոմանք կարծում են, այլ եղել է առաքյալների ձեռնադրած եպիսկոպոսների շարունակական շղթայական կապի և ՏԻՐԱՆՎԵՐ վարքի արդյունքը, ովքեր պահպանեցին ՈւՂՂԱՓԱՌ հավատքը նույնիսկ մահվան սպառնալիքի տակ հալածանքների ժամանակ։

Իսկապե՞ս չեք պատկերացնում, որ ձեզ պարտադրված ծրագիրը ոչ թե Եկեղեցու խնդիրները լուծելն է, այլ Կաթողիկոսին գահընկեց անելուց հետո նվիրապետական համակարգի կազմաքանդումը, ՈւՂՂԱՓԱՌՈւԹՅՈւՆԻՑ հրաժարումը, Եկեղեցու աշխարհիկացումը, ինքնակառավարման մեխանիզմների չեղարկումը, օտարածին ուսմունքների ներմուծումը և այլն: Միթե՞ դա դուք չեք տեսնում ձեր եպիսկոպոսական և քահանայական բարձրությունից, թե՞ միտումնավոր մոլորեցնում եք մարդկանց:

Միգուցե պարզաբանե՞ք այս հարցերը, թե՞ զինված ուժերում հոգևոր սպասավորության դադարեցման պարագային պես դարձյալ պետք է լռեք:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 2462

Մեկնաբանություններ