Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր է

Մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր է
07.02.2026 | 15:28

Երբ Նիկոլը սկսում է սահմանել, թե որն է պետությունը, փորձում իր նվազ երևակայությամբ էդ թեմայով մեկնաբանություններ անել, անդրադառնալ գաղափարաբանական խորքային հարցերին, լուսահոգի Լոկը սկսում է նարդի խաղալ, Հոբսը՝ վիսկին բաժակը լցնել, Ռուսոն ու Մոնտեսքյոն՝ ժեկում բանվոր աշխատել, Մաքիավելին՝ բալետ պարել, իսկ Պլատոնը՝ լցնել հերթական գլանակը։

Էդ նրանից է, որ 2500 տարի առաջ Պլատոնի ասածը, թե՝ հացթուխը պիտի հաց թխի, կոշկակարը՝ կոշիկ կարի, իսկ պետական գործիչն էլ քաղաքականությամբ զբաղվի, մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր է՝ պղծված ու անարգված։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3510

Մեկնաբանություններ