Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին

Հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին
16.02.2026 | 11:40

Պապ թագավորին հիշելիս պետք է նաև հիշել, որ փաստացի Արևմուտքում ապրած, կրթություն ստացած Պապ թագավորը, իսկ այն ժամանակվա Հին Հռոմը, կարելի է ասել, այսօրվա հավաքական Արևմուտքն է, վերադարձավ հայրենիք, կարճ ժամանակ անց հասկացավ, որ իրականում Հայաստանի թշնամին Արևմուտքն է, և հենց Արևմուտքն էլ խաբեությամբ սպանեց Պապ թագավորին։

Պետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին։

Մհեր ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5214

Մեկնաբանություններ