ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.03.2026 | 22:00
Սիրո Աստվա՛ծ,
Ծնրադրում եմ Քո առաջ՝ խոնարհ սրտով և խաղաղ հոգով։
Ամուր պահիր ինձ Տեր Քո սիրո և խաղաղության մեջ։
Տե՛ր,
Քո Խաչով պահպանի՛ր ինձ այսօր ամեն չարից, քո Արյամբ լվա՛ իմ մեղքերը,
Քո Հոգով առաջնորդի՛ր ինձ դեպի ճշմարիտ խաղաղություն։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3139

Մեկնաբանություններ