Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հենց գալիս են ընտրությունները, սկսում են ասել՝ ժողովուրդ, ես ձեզանից մեկն եմ

Հենց գալիս են ընտրությունները, սկսում են ասել՝ ժողովուրդ, ես ձեզանից մեկն եմ
11.04.2026 | 14:42

Շատերը, խոսելով գործարարների կամ օլիգարխների ընտրություններին մասնակցելու լավ ու վատ կողմերից, հուսով եմ, չեն մոռանում, թե ինչ եղավ Հայաստանի հետ, երբ իշխանության եկավ լրագրողը: Առհասարակ, ինձ համար կարևոր է, թե մարդը, անկախ իր մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից, կարողություններից և թվարկվող այլ հատկանիշներից, ինչ արժեհամակարգի մեջ է, լիբերա՞լ է, թե պահպանողական, ազգայնակա՞ն է, թե կոսմոպոլիտ: Այո, կարևոր է, թե ինչ գործունեություն է վարել իր ոլորտում և ինչու՞ է որոշել չբավարարվել իր ոլորտով ու մտնել քաղաքականություն: Շատ բաներ կան, որ կարևոր են, բայց, խնդրում եմ, մի պրիմիտիվացրեք ամեն ինչ այն աստիճանի, որ ընտրեք որևէ մասնագիտություն և ասեք, օրինակ, բժիշկները իրավունք չունեն հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին: Նույնիսկ այսքանից հետո ես չեմ ասում, որ լավ կլինի այլևս լրագրող չլինի վարչապետ և նմանատիպ բաներ: Որովհետև ունենք լավ, արժեքներ ունեցող լրագրողներ, հո բոլորը Նիկոլ չե՞ն: Լուրջ մարդկանցից ակնկալում եմ, որ չեն սահմանափակվի ընդամենը այս կամ այն թեկնածուի մասնագիտությամբ իր մասին դատողություններ անելով և կթվարկեն, թե, իրենց պատկերացմամբ, ինչպիսին պետք է լինի Հայաստանը ղեկավարելու հայտ ներկայացնող անհատը:

Վերջում ավելացնեմ, որ գրեթե բոլոր թեկնածուներն ու ուժերը, հենց գալիս են ընտրությունները, սկսում են ասել՝ ժողովուրդ, ես ձեզանից մեկն եմ: Ժողովրդից մեկը լինելը ասելով չի, պետք է այդպես ապրած լինեք, ժողովրդի հոգսն էլ կիսած լինեք, ոչ թե սպասեք ընտրությունները գան, որ ասեք՝ ես ձեզանից մեկն եմ:

Մի խոսքով, ասելիք շատ կա, բայց՝ ոչ բոլորը միանգամից: Դեռ կխոսենք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 6910

Մեկնաբանություններ