ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Երբ տգիտությունը դառնում է արժեք գնահատող

Երբ տգիտությունը դառնում է արժեք գնահատող
20.08.2026 | 10:51

Հասարակության մեջ ամեն կարգի փոփոխությունների ու դինամիկայի աղբյուրը նույն հասարակության ներուժն է, նրա հզորությունը, որը տվյալ պայմաններում որոշակի կրիտիկական չափից վերև կարողանում է շատ թե քիչ օբյեկտիվորեն գնահատել լավն ու վատը և ունենալ զարգացման տենդենց։

Իսկ եթե հասարակության արդյունարար կամ գումարային հզորությունը անհրաժեշտ կրիտիկական չափից փոքր է, ապա նման հասարակությունը սկսում է իր լավն ու վատը իրարից չտարբերել։

Իսկ դեպի ավելի ներքև կա ձեռակերտ տգիտության ու անհասկացողության մի սահման, որից հետո սկսվում է հասարակական կյանքի քաոսը, որտեղ էլ իշխում է աբսուրդը, երբ տգիտությունը սկսում է դառնալ արժեք գնահատող։

Եվ այստեղ լայն ասպարեզ է բացվում մասշտաբային մանիպուլյատորների համար, որոնք իրենց ջանքերը ուղղում են դեպի տգետ մեծամասնության համար ականջահաճո գործունեություն, որ մենք հանճարեղ ենք, հին ենք, ամեն ինչում բոլորից առաջ ենք և այլն։

Իսկ ո՞րն է լինում դրա հետևանքը. այո, ճիշտ եք, տգետ մասսան սկսում է աստվածացնել բացահայտ ստերի ու մանիպուլյացիաների հեղինակներին, չեղած արժեքները բարձրացնել մինչև երկինք, և այսպիսով մենք դառնում ենք մեծ թվով հանճարների ու տաղանդների երկիր, որն էլ մեզ ավելի է մղում դեպի տգիտության անտակ ծովը։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրական արժեքների հետ, որոնք, այսպես, թե այնպես, հասարակության մեջ կան։

Բնական է, որ տգիտությունը դրանք գնահատել չի կարող, որի հետևանքով էլ տգիտության հակառակը, այսինքն, գիտությունը, նման հասարակություններում մնում է որբ, որն էլ ունենում է որակական բնույթի շատ լուրջ հետևանք, այն է՝ իսկական հասկացողները սկսում են ստվարացնել ստեր գեներացնողների ու մանիպուլյատորների շարքերը, քանի որ դա աղքատ հասարակության մեջ կյանքի աղբյուր է դառնում իրենց համար։

Եվ այսպես էլ ապրում ենք մեր Հայաստանում, որտեղ նույնիսկ գիտությունների ակադեմիա կա, բայց գիտություն չկա, քանի որ մի կերպ ապրելով գիտություն չեն ստեղծում և, բացի դրանից, այդ ուղղությամբ հասարակական պահանջարկ էլ չկա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ