«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մեր երկրի ապագան գիտության զարգացումն է

Մեր երկրի ապագան գիտության զարգացումն է
23.10.2024 | 10:18

Չորս տարի է անցել, բայց մենք դեռ շարունակում ենք պտտվել «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» տրամաբանության շուրջ։

Քիմիա-ֆիզիկա-կենսաբանություն-մաթեմատիկայի փոխարեն՝ «Հայաստանի պատմությու՞ն, թե՞ Հայոց պատմություն, Արևելյան Հայաստանը ռուսները բռնազավթե՞լ են, թե իրենց վերահսկողության տակ են վերցրել» տրամաբանության շուրջ ենք պտտվում։

2020-ին առաջին դասարան գնացած աշակերտն այսօր արդեն չորրորդ դասարանում է, բայց շարունակում ենք մնալ «երեխես մեծանա՝ բժիշկ, ՏՏ մասնագետ, միջազգայանագետ, իրավագետ դառնա» տրամաբանության մեջ։ Ոչինչ չենք անում, որ այդ երեխան դառնա ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան, մաթեմատիկոս։ Չենք անում ու վերջ, քանի որ ոչ ֆիզիկոսը, ոչ քիմիկոսը, ոչ կենսաբանը, ոչ մաթեմատիոկսը չի կարող իր աշխատավարձով ընտանիք պահել, ուր մնաց, թե հիփոթեքով տուն վերցնի, տան դեր դառնա:

Մեր երկրի լուսավոր ապագան բացառապես գիտության զարգացումն է, գիտնականներին, դասախոսներին և ուսուցիչներին սոցիալական ամենաառաջնային պլան բերելն է: Կա՞ գիտություն՝ կլինի ռազմարդյունաբերություն, կա՞ գիտություն՝ կլինի ուժեղ տնտեսություն, կա՞ գիտություն՝ կլինի ուժեղ, մրցունակ բանակ, կա՞ գիտություն՝ կլինի կիրթ, գրագետ հասարակություն, իսկ պատերազմներում հաղթում են գրագետները:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ