«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Խելքներին զոռ տվողները շատացել են

Խելքներին զոռ տվողները շատացել են
27.10.2024 | 08:33

Ես մեր ժողովրդի մի մասի մոտ դեռ վաղուց մի հետաքրքիր ֆենոմեն եմ նկատել. ում ոտքերը գեշ են, ոտքերն է բացում, ում փորը ծալքերով է, փորն է բացում, ատամնաշարի խնդիր ունեն, բերանն են բացում, երկու բառ իրար կապել չգիտեն, անդադար խոսում են, անգրագետ են, մի նախադասության մեջ տասից ավել սխալ են անում, անդադար գրում են... Միշտ մտածել եմ, լավ, սրանց շրջապատում մի խելքը գլխին բարեկամ, ծանոթ, հարազատ չկա՞, որ բարեկամաբար խորհուրդ տա: Չնայած, գրեթե վստահ եմ, որ դրանք ոչ մեկի խորհուրդը չեն ընդունի:

Հա, ի՞նչ էի ուզում ասել, վերջերս խելքներին զոռ տվողները շատացել են:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 9931

Մեկնաբանություններ