Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դարձավ «Նեսոյի քարաբաղնիսը»

Դարձավ  «Նեսոյի քարաբաղնիսը»
28.02.2025 | 09:25

Լրատվամիջոցները ավետիս են հղում, թե երգիչ Սարոն Ամերիկայում՝ խաղատանը, 1 միլիոն 500 հազար դոլար է շահել։ Լավ է արել, բա Հայաստանից քանի՞ հազար մարդ տուն, ավտոմեքենա, միլիոնավոր դրամներ է կրվել, քանի՞ հոգի է խաղատանը կրվելու պատճառով ինքնասպան եղել։ Դարձավ «Նեսոյի քարաբաղնիսը», որ հետո ասեն, թե քարաբաղնիսից քանի մարդ է մեռել։

ԱՄՆ-ի խաղատանը երգիչ Սարոյի 1,5 միլիոն դոլար շահելու լուրը խաղամոլության երկիր Հայաստանում կարդում են նաև հազարավոր անչափահասներ, հեշտ փող ունենալու սիրահարներ, ովքեր, դրանից ոգևորված, մեծ խաղադրույքներ են կատարելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2483

Մեկնաբանություններ