Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Առաջնությունը մտնում է հունի մեջ

Առաջնությունը մտնում է հունի մեջ
10.04.2012 | 00:00

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երրորդ տուրը նույնպես հաղթական եղավ Գյումրիի «Շիրակի» ու Երևանի «Միկայի» համար: Գյումրեցիներն առավելության հասան գործող չեմպիոն «ՈՒլիսի» (1:0), «Միկայի» ֆուտբոլիստները` «Արարատի» նկատմամբ: Այստեղ գրանցվեց անհամեմատ գոլառատ արդյունք` 3:0, ինչի շնորհիվ էլ «Միկան» բարձրացավ աղյուսակի առաջին հորիզոնական: Իրենց հանդիպումները հաղթանակով ավարտեցին նաև կապանցիներն ու դիլիջանցիները: «Գանձասարը» գերազանցեց «Բանանցին» (3:0), «Իմպուլսը»` «Փյունիկին» (3:1): Նկատենք, որ «Իմպուլսը» հաղթել է հյուրընկալվելիս: Երկու խաղից հետո առաջնությունում միավոր չունեցող միակ թիմը Երևանի «Արարատն» է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ