Թուրքական տնտեսության հասցեին վերջին երկու տարում բազմաթիվ զգուշացումներ են հնչել տեղական ու արտասահմանյան փորձագետներից: Տնտեսական ռիսկերը մեծանում են, վտանգի դեղին մակարդակը արդեն մոտեցել է կարմիրին:
Տեղեկություններ եղան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց է կատարելու Հայաստան: Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, որ մեջբերել է «Известия»-ն, այցի ժամկետները ավելի ուշ կհամաձայնեցվեն:
Իսրայելի ՊՆ նախարար Ավիգդոր Լիբերմանը մեկնել է Բաքու` նախագահի ու ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպելու: Ադրբեջանը մուսուլմանական եզակի պետություններից է, որ լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ և վաղուց է իսրայելական զենք գնում:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հաստատեց ավելի վաղ հայտնված տեղեկությունը, որ սեպտեմբերին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպեն Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները:
1993 թվականից բազմիցս փորձել եմ հասկացնել Հայաստանի բոլոր իշխանություններին, որ մեր երկրի համար Իրանի հետ հարաբերությունները պակաս կարևոր չեն, քան Ռուսաստանի և ԱՄՆ-ի: Տեր-Պետրոսյանի կառավարման սև տարիներին դա անհույս գործ էր:
Նոր կառավարության գործունեության 100 օրը լավ առիթ էր, որպեսզի գործադիր իշխանությունը ներկայացնի իր աշխատանքի արդյունքը։ 100 օրը նաև այն սահմանն է, որն անցնելուց հետո շատ վերլուծաբաններ և գործիչներ ազատ են զգում իրենց կարծիքը հայտնելու գործող կառավարության մասին։
Սեպտեմբերի 11-ը ծանր ստացվեց Հայաստանում, ոմանք երեքշաբթիի սկանդալն անվանեցին «փոքր ահաբեկչություն», «հարձակում պետության վրա», «դավադրություն», ոմանք անկեղծորեն զարմացան, ոմանք հրճվանքով չարախնդացին:
Օրերս Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հաղորդեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին կմեկնի Բաքու: Տեղեկությունը հաստատեց նախագահի միջազգային հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը:
Փաստացի`Կարգին Հայկոն կարգին դերասան չդարձավ, բայց կարգին գուշակի դերը ստացվում է: Կամ էլ իբրև քաղաքապետի թեկնածու նրա բախտը բոլորովին չի բերում` վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ գալիս ու նրա ընտրարշավը վերածում է սեփականի:
Երբ սեպտեմբերի սկզբին` Թեհրանում Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի նախագահների հանդիպման նախօրեին, թուրքական Sözcü թերթում Զեյնաբ Գյուրջանլին գրեց, որ «Անկարայում խոսում են Նախիջևանում ռազմաբազա բացելու նախապատրաստությունների մասին», միանգամից բազում հարցեր ծագեցին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...