Թեև 2016 թ. հունվարի առաջին օրերին իմաստավորման ու վերլուծության ենթակա քիչ իրադարձություններ տեղի չունեցան, սակայն մենք կցանկանայինք, որ Հայաստանի հանրությունը, այնուամենայնիվ, այս անգամ վերադառնար նախընթաց տարի։
Բարի օր, առողջություն, խնդրում եմ, փռշտալիս թաշկինակով կամ թանզիֆով ծածկեք ձեր քիթն ու բերանը: Ճիշտ է, Հայաստանում չկա ու սկզբունքորեն չի կարող համաճարակ լինել, համենայն դեպս, փորձեք չվարակվել ու չվարակել:
Գերմանական լրատվամիջոցները մեկնաբանել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը Bild-ին: Der Spiegel-ը գրել է, որ Պուտինը կրկնել է 2007-ին Մյունխենում ելույթի ժամանակ առաջադրած մեղադրանքները:
Իրանի գազային NIGC ընկերության տնօրեն Ալի Ռեզա Կամելին ասել է, որ ավարտվել են Թբիլիսիի հետ բանակցությունները իրանական գազի գնման և Վրաստան փոխադրման մասին՝ շրջանցելով Ադրբեջանի տարածքը:
Թուրքիայում վախը վերածվել է քաղաքական «հաղթանակի» երաշխիքի: «Արդարություն և զարգացում» կուսակցության «Եթե մենք չլինենք, հավատ չի մնա, երկիրը միակուսակցականության կվերադառնա» կարգախոսն արդյունավետ աշխատեց, իսկ գլխաշորերը, որոնց համար իշխանությունն այդքան պայքարեց, այլևս պարտադիր չեն լինի:
Նորացված «ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության» մեջ, որ ստորագրվեց դեկտեմբերի 31-ին, 18 տարվա մեջ առաջին անգամ Կրեմլը պաշտոնապես ափսոսանք է հայտնում, որ Ռուսաստանը տնտեսապես և մշակութապես բաց է եղել աշխարհի առաջ՝ կարծում է Bloomberg View-ի մեկնաբան Լեոնիդ Բերշիդսկին:
Երկուշաբթի օրը Օբամայի աշխատակազմը այդպես էլ չվճռեց հրապարակավ դատապարտել Սաուդյան Արաբիայում հոգևորականի մահապատիժը՝ գրում է The New York Times-ում Դևիդ Սենջերը: ԱՄՆ-ը զգուշանում է թուլացնել Սաուդյան Արաբիայի երերուն իշխանությունը, որի կարիքն ունի ԻՊ-ի դեմ պայքարում և Սիրիայի կոնֆլիկտը հաղթահարելու համար:
Անցած տարվա նշանակալից իրադարձություններից էին Նարդարանի դեպքերը: Բաքուն, ի վերջո, այդ տարածքում վերականգնեց ադրբեջանական օրենքները և գյուղակի վրա ծածանեց Ադրբեջանի դրոշը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...